ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
21.07.2020 | 13:52

Երեք բա­նի վրա կաս­կա­ծեց իմ սիր­տը, բայց կա մի չոր­րոր­դը, ո­րի հա­մար ա­ղո­թում եմ վա­խից։ Դրանք են` քա­ղա­քի բան­սար­կու­թ­յու­նը, ամ­բո­խի վր­դով­մուն­քը և սուտ չա­րա­խո­սու­թ­յու­նը, ո­րոնք մա­հից ա­վե­լի դա­ժան են։ Բայց սր­տի ցավ և սուգ է այն կի­նը, որ չա­րա­նա­խանձ է մեկ այլ կնոջ, լեզ­վա­նի գա­զան է, որ խո­ցում է բո­լո­րին։ Չար կի­նը ե­զան ե­րե­րա­ցող լուծ է, ով բռ­նի այն` իժ է բռ­նում։ Մեծ խայ­տա­ռա­կութ­յուն է հար­բե­ցող կի­նը, որ չի ծած­կում իր ա­մո­թը։


Սի­րա­քի ի­մաս­տու­թ­յու­նը 26. 5-11

Դիտվել է՝ 8440

Մեկնաբանություններ